Loading Events
23
օգոստոսի
Կիրակի
«Մարդը ափի մեջ». դրամա տանիքում
21:00 - հասանելի է տոմս



Նկարագրություն


2025թ․ լավագույն երիտասարդական թատերական ներկայացումն Օպերային թատրոնի տանիքում

Պարույր Սեւակ «ՄԱՐԴԸ ԱՓԻ ՄԵՋ» պոետիկ դրամա

Ներկայացումը ստեղծված է Պարույր Սեւակի մտքի եւ բանաստեղծական աշխարհի հիման վրա։ Այն կազմված է երեք գաղափարական մասերից՝ Ես, Դու, Մենք։

Առաջին մասում մարդը հանդիպում է իր Ես-ին՝ իր կասկածներին, հիշողություններին ու ինքնության որոնմանը։ Երկրորդում հայտնվում է Դու-ն՝ սերը, մյուսը, այն հայելին, որի մեջ մարդը տեսնում է իրեն։ Եվ վերջապես այդ երկու ճանապարհները միավորվում են Մենք-ի մեջ՝ այնտեղ, որտեղ անհատը դառնում է ժողովրդի, ժամանակի եւ մարդկության մի մաս։

Բեմադրիչ՝ Նարինե Գրիգորյան
Ռեժիսոր ՝ Տաթև Ղազարյան
Զգեստների նկարիչ՝ Թամարա Բարոյան
Երաժշտական ձևավորում ՝ Արմեն Շահինյան

Դերերում՝ 

Նարեկ Բաղդասարյան
Հարություն Սարգսյան
Անդրանիկ Միքայելյան
Միլենա Ղազարյան