Loading Events
24 մարտի

«Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիա

19:00
Չորեքշաբթի
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 Բեմ Բեմ

Նկարագրություն

«Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիա
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ 2025 թվականին «Հող արթուն» էթնո-էլեկտրո խումբը ստեղծեց «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան։
«Սասունցի Դավիթ» էպոսը հայ ժողովրդի բանահյուսական մտածողության եւ ազգային ինքնության ամենահզոր հենասյունն է։ Դարերի խորքից մեզ հասած դյուցազներգությունը պատմում է ոչ միայն մեր ժողովրդի հերոսական անցյալի մասին, այլեւ ձեւավորում է համայն հայության բարոյական եւ հոգեւոր դիմագիծը։ Այն պատմություն է ուժի եւ արդարության, ազնվության ու ազատատենչ ոգու մասին եւ դարձել է մեր ժողովրդի հոգեւոր կոթողը, որն անընդհատ նոր իմաստներ է ստանում ժամանակի ընթացքում՝ դառնալով ազգային ինքնագիտակցության անբաժան մաս։ Այն մեզ հիշեցնում է, որ յուրաքանչյուր դարաշրջան ունի իր Դավիթը՝ արդարության, համարձակության եւ անսահման ոգու մարմնավորումը։
Երաժշտությունը՝ «Հող Արթուն» էթնո-էլեկտրո խմբի
Հող, Արթուր Ալեք
Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբ
Բալետմայստեր՝ Մարիամ Ասլանյան
Երեւանի երաժշտական եւ արվեստի դպրոցների հավաքական երգչախումբ
Գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր խմբավար՝ Նարինե Ոսկանյան
Երգչախմբային պարտիաները՝ Նարինե Ոսկանյանի
Էպոսի գրական մշակումը՝ Հայկ Համբարձումյանի
Նկարիչ-դեկորատոր՝ Արթուր Դուրգարյան
Մտահղացումը՝ Գոշ Սարգսյանի
Երաժիշտներ՝
Հող, Արթուր Ալեք
Ժաննա Դավթյան՝ վոկալ
Արտյոմ Մանուկյան՝ թավջութակ
Հարություն Չքոլյան՝ փողային նվագարաններ
Գրիգոր Դավթյան՝ հարվածային գործիքներ