Loading Events
27 դեկտեմբերի

«ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ»

17:00
Կիրակի

Նկարագրություն

«ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ» ՀԱՄԵՐԳ-ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

«Հայկական Նոր Տարի և Սուրբ Ծնունդ» խորագրով ներկայացումը հայ ժողովրդի ավանդական Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոնակատարությունների, ծեսերի, երգերի և ընտանեկան սովորույթների գեղարվեստական վերակենդանացումն է։

Ներկայացման նպատակն է հանդիսատեսին տեղափոխել   հայկականավանդական տոնական միջավայր՝ բացահայտելով մեր նախնիների Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնակատարությունների խորհուրդը, ընտանեկան սովորույթները, ծիսական արարողություններն ու տոնական ուրախությունը։

Ծրագրի ընթացքում կհնչեն շուրջ 35 ամանորյա և Սուրբ Ծննդյան երգեր։ Հատկանշական է, որ դրանցից ավելի քան 25-ը «Արդվին» համույթի կողմից  հավաքագրված, մշակված, վերականգնված և բացառիկ կատարողական մեկնաբանությամբ ներկայացվող ստեղծագործություններ են։

Ներկայացումը նախատեսված է ոչ միայն որպես համերգ, այլև որպես հայկական ավանդական տոնակատարության բեմականացված վերակենդանացում՝  երաժշտության, թատերական գործողությունների և ծիսական խորհրդանիշների միջոցով։

Ներկայացման մեջ միավորվում են տարբեր ժամանակաշրջաններում ձևավորված և սերնդեսերունդ փոխանցված հայկական տոնական ավանդույթները։